Լրահոս

«Seaside Startup Summit» ԱՄԷ-ն տեղի կունենա փետրվարի 11-15-ը

17/11/2017

Հակտեմբերին հայտարարվել էր այն մասին, որ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել «RAK Incubation and Accelerator»-ի հետ, որի նպատակը Միացյալ Էմիրություններում Սամմիթ կազմակերպելն էր: Հուշագրի ստորագրումից հետո ծրագրի համագարգողները մեկնեցին Ռաս ալ-Խայմա, որպեսզի սկսեին կազմակերպչական գործունեությունը: Նրանք բազում հանդիպումներ ունեցան պետական կառույցների և առևտրային կազմակերպությունների հետ, որոնք այժմ հետաքրքրված են Սամմիթն Էմիրություններում կազմակերպելու մեջ: Երեկ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը, «SSS» Միջին Արևելյան և Հյուսիս Աֆրիկյան տարածաշրջանի համակարգող Տիրան Հակոբյանը և «RAK Incubation and Accelerator»-ի հիմնաիր տնօրեն Հիշամ Մ․… «Seaside Startup Summit» ԱՄԷ-ն տեղի կունենա փետրվարի 11-15-ը

Read More «Seaside Startup Summit» ԱՄԷ-ն տեղի կունենա փետրվարի 11-15-ը

Ասիական Ստարտափ Էկոհամակարգն Ուսումնասիրելով

13/11/2017

«Seaside Startup Summit»-ն ընդլայնում է իր աշխարհագրությունը և արդեն 2018-ին Սամմիթը տեղի կունենա աշխարհի տարբեր ծայրերում։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գրանցած հաջողություններից հետո բազում միջազգաին կազմակերպություններ պատրաստակամություն հայտնեցին Սամմիթն անցկացնել իրենց հայրենիքներիում։ Այս պահին Սամմիթի պատվիրակությունը գործնական ճանապարհորդության է Արաբական Թերակղզում և Ասիայում։ Այցելած երկրների թվում են ԱՄԷ-ն, Սինգապուրը և Հնդկաստանը։ Ասիական ստարտափ էկոհամակարգը բացահայտելու նպատակով «Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «Seaside Startup Summit»-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հովհաննես Երիցյանը և «Seaside Startup Summit»-ի Միջին… Ասիական Ստարտափ Էկոհամակարգն Ուսումնասիրելով

Read More Ասիական Ստարտափ Էկոհամակարգն Ուսումնասիրելով

Beeline-ն աջակցում է սամմիթի անցկացմանը

11/11/2017

Beeline-ի աջակցությամբ հուլիսի 24-ից 30-ը տեղի կունենա  «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա  «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումը։ Ֆորումին ներկա կլինի շուրջ 1000 մասնակից, այդ թվում՝ ստարտափների և ծրագրավորողների 100 թիմ, ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Միջոցառման գլխավոր նպատակներից են ստարտափների համար նոր համագործակցության ուղիներ ստեղծելն ու փորձի փոխանակման հարթակ ապահովելը։ Ինչպես և անցած տարի, ֆորումն անցկացվելու է Սևանի ափին՝ ճամբարային պայմաններում։ 7 օրվա ընթացքում տեղի կունենան մրցույթներ, պրեզենտացիաներ և ժամանցային միջոցառումներ։ Այս տարվա սամմիթի… Beeline-ն աջակցում է սամմիթի անցկացմանը

Read More Beeline-ն աջակցում է սամմիթի անցկացմանը

Օրանժ Ֆիթնես Ակումբը գլխավոր սպորտային գործընկեր

11/11/2017

Առողջ մարմնում, առողջ հոգի։ Սա սամմիթի կազմակերպիչների գլխավոր սկզբունքներից մեկն է, որը նաև մեր նոր գործընկերության հիմքն է։ «Օրանժ Ֆիթնես» ակումբը դառնում է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր սպորտային գործընկերը։ Կազմակերպությունը կստեղծի սպորտային ակումբ ճամբարի տարածքում։ Սամմիթի ընթացքում սպորտային ակումբը մասնակիցներին կապահովի սպորտային գույքով։ Ավելին հատուկ հրավիրված ֆիթնես մարզիչը կօգնի սպորտային վարժանքների կազմակերպման գործում։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ծրագրի ղեկավար Վահագն Ռափյանն ասեց․ Մենք շատ ուրախ ենք, որ «Օրանժ Ֆիթնես» ակումբը մեր սպորտային գործընկերն է։… Օրանժ Ֆիթնես Ակումբը գլխավոր սպորտային գործընկեր

Read More Օրանժ Ֆիթնես Ակումբը գլխավոր սպորտային գործընկեր

Եվս 36 կամավորի անուն

11/11/2017

Ինչպես և խոստացել էին՝ մենք հայտարարում ենք հավելյալ կամավորների անուններ, ովքեր հրավիրվում են մասնակցելու այս տարվա Սևան Ստարտափ Սամմիթին: Մենք շատ ուրախ ենք ունենալ ձեզ մեր թիմում և հույս ունենք որ Սամմիթը ձեզ անմոռանալի հիշողություններ կպարգևի:

Read More Եվս 36 կամավորի անուն

Skill.am-ը մեր նոր գործընկերն է

11/11/2017

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի նոր գործընկերը «Skill.am»-ն է։ «Skill.am»-ը կազմակերպում է սեմինարներ, վարպետության դասեր և այլ դասախոսություններ ուղված մասնակիցների ունակությունների զարգացմանը։ Նրանք նոր մակարդակի են բարձրացրել Հայաստանում անցկացվող դասընթացները։ «Skill.am»-ը Հայաստան է հրավիրել ինքնազարգացման ոլորտում աշխարհի ամենահայտնի խոսնակներից մեկին՝ Բրայան Թրեյսիին։ Կազմակերպությունը 5 հրավիրատոմս կնվիրի սամմիթի 5 մասնակիցներին։ Հաջողակները կընտրվեն կազմակերպության կողմից։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ղեկավար Վահագն Ռափյանը նշեց․ Մենք շատ ուրախ ենք, որ «skill.am»-ը մեր գործընկերն է և առավել ուրախ, որ մասնակիցներից 5-ը… Skill.am-ը մեր նոր գործընկերն է

Read More Skill.am-ը մեր նոր գործընկերն է

Բիզնես խորհրդատվություն և մարքեթինգ «ArPR»-ից

11/11/2017

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա վրանային բիզնես ֆորումի գործընկերներին է միացել «ArPR» կազմակերպությունը։ Հուլիսի 24-ից 31-ը Սևան ազգային պարկում տեղի ունեցող միջոցառման կազմակերպիչները կհյուրընկալեն 1000 մասնակիցների, որոնց թվում են 100 ստարտափ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, հրեշտակ ներդրողներ, վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ «ArPR» կազմակերպությունը բիզնես խորհրդատվություն կտրամադրի ստարտափներից մեկին, ինչպես նաև մարքեթինգային ծառայություններ կմատուցի։ Եթե ստարտափն ունենա բիզնես ռազմավարության կարիք, ապա կազմակերպությունը կօգնի բոլոր հարցերում։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ծրագրի ղեկավար Վահագն… Բիզնես խորհրդատվություն և մարքեթինգ «ArPR»-ից

Read More Բիզնես խորհրդատվություն և մարքեթինգ «ArPR»-ից

Ամերիաբանկը` «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր գործընկեր

11/11/2017

«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, այս տարի տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։  Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` «Big Battle»-ի գլխավոր մրցանակի տրամադրող, նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը: 2017թ. Սամմիթը կկազմակերպվի կրկին Սևանա լճի ափին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմեր, հրեշտակ ներդրողներ, ծրագրավորողներ, բիզնես թրեյներներ, մենթորներ 7 օր շարունակ կլինեն մրցույթներով, քննարկումներով և բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում, և կվայելեն… Ամերիաբանկը` «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր գործընկեր

Read More Ամերիաբանկը` «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր գործընկեր

«Onex»-ը՝ սամմիթի նոր գործընկեր

11/11/2017

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գործընկերներին է միացել «Onex» ընկերությունը։ Կազմակերպությունը զբաղվում է ներմուծմամբ և արտահանմամբ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում և Հայաստանում։ Որպես մրցանակ կազմակերպությունը պատրաստ է արտահանման նախագիծ ունեցող ստարտափներից մեկին տրամադրել դեպի ՌԴ անվճար 100կգ արտահանման հնարավորություն։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ղեկավար Վահագն Ռափյանն ասել է․ Մենք շատ ուրախ ենք, որ այս տարի սամմիթին աջակցել ցանկացողներն այսքան շատ են։ «Onex»-ի մրցանակը կարող է ստարտափներից մեկի համար դառնալ կարևոր մրցանակ, քանի որ կազմակերպությունը կապահովի… «Onex»-ը՝ սամմիթի նոր գործընկեր

Read More «Onex»-ը՝ սամմիթի նոր գործընկեր

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ընդլայնում է աշխարհագրությունը

11/11/2017

«Startup Armenia» հիմնադրամը պատրաստվում է ընդլայնել «Sevan Startup Summit»-ի աշխարհագրությունը։ Նախատեսվում է սամմիթը կազմակերպել աշխարհի տարբեր երկրների ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան «Seaside Startup Summit» անվանումը։ Այսօր «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «RAK Incubation and accelerator» կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․ Հ․ Սաֆադին, և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը, ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ Ալ Քասիմի և Աբդուլռահման Ալ-Շայեբ Ալ-Նաքբիի ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Նշված հուշագրով կողմերը պայմանավորվում են… «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ընդլայնում է աշխարհագրությունը

Read More «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ընդլայնում է աշխարհագրությունը