«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը տեղի կունենա հուլիսի 22-29-ը՝ Սևանա լճի ափին, Հայաստան։ Սամմիթը հարթակ է, որը միավորում է ստարտափներին և ներդրողներին ամբողջ աշխարհից և տալիս նրանց համագործակցելու հնարավորություն։ Սամմիթի ընթացքում ստարտափներով հանդես եկող թիմերը (գաղափարի շուրջ հավաքված մարդկանցից, մինչև հաջողության հասած ստարտափներ) հնարավորություն են ունենում օրեր շարունակ շփվել, ծանոթանալ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանից և արտերկրից հրավիրված տարբեր ձեռնարկատերերի, մասնագետների և բանախոսների, բարձրակարգ ծրագրավորողների և ներդրողների հետ:
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ ԱՄԷ․Ռաս ալ Խայմա»-ն կանցկացվի փետրվարի 11-15-ը Ալ-Մարջան կղզում։ Ստարտափների և ներդրողների համար հայտերն արդեն բաց են։Սարտափների ընտրությունից հետո նշված չափանիշների համապատասխանող ստարտափները կստանան Սամմիթի հրավեր։ Բացի մրցույթներից, ստարտափները փիչինգի հնարավորություն կստանան հրեշտակ ներդրողների և վենչուրային ֆոնդերի առջև։Ընդհանուր , Սամմիթի մասնակիցների թիվը կհասնի 400-500-ի, ինչպես նաև կհյուրընկալվեն 1200-1500 հյուրեր։ Սամմիթին կմասնակցի մինչև 50 ստարտափ, իսկ նախատեսված մրցանակային ֆոնդը 30,000 ԱՄՆ դոլար է, որը կարող է ավելանալ կորպորատիվ մրցույթների քանակից կախված։

Սիսայդ Ստարտափ Սամմիթ 2018

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ը վրանային բիզնես ֆորում է։ Սամմիթի ընթացքում մասնակիցները կենցաղ են կիսում, գիտելիք ստանում, մրցում, հաղթում և ուրախ ժամանակ անցկացնում։ Սամմիթը միավորում է ստարտափնեին և ներդրողներին աշխարհի տարբեր երկրներից և տալիս նրանց համագործակցելու հնարավորություն։ Սամմիթն առաջին անգամ կազմակերպվել է 2016թ-ին «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից՝ Սևանա լճի ափին։ Սամմիթը դարձել է տարածաշրջանի կարևորագույն ստարտափ միջոցառումներից մեկը։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը տեղի կունենա հուլիսի 22-29-ը։ Ստարտափների և ներդրողների համար հայտերն արդեն բացվել են։

2018թ-ին Սամմիթը ընդլայնում է իր աշխարհագրությունը, որը նշանակում է, որ միջոցառումը կանցկացվի աշխարհի տարբեր երկրներում «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվանմամբ։ Առաջին «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ը կանցկացվի փետրվարի 11-15-ը Ռաս ալ Խայմայում, ԱՄԷ։ Ստարափների և ներդրողնրի համար հայտերն արդեն բացվել են։

Կազմակերպիչներ

StartUP ArmeniaGlobalAMSME Development National Center of Armenia